News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) կողմ է քվեարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու հետ կապված կարգավորումների փոփոխությանը։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ–ից, փոխանցում է  «Նովոստի Գրուզիա»–ն։

«Մենք ողջունում ենք այսօրվա քվեարկության արդյունքները եւ ուրախ ենք, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ընթացակարգերն անարգել ընթանում են ԵՄ կառույցներում։ Դա եւս մեկ քայլ է Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ սահմանելու ճանապարհին»,– ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ ԵՄ–ում մնացած օրենսդրական ընթացակարգերը մոտ ժամանակներս կավարտվեն, եւ Վրաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով կարող են առանց վիզայի ճանապարհորդել Շենգեն գոտով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news