News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Վարդաշենի համար 1 հատուկ կրթահամալիր տնօրեն:

«Արդեն 13 տարի է աշխատում եմ նախարարությունում եւ 2 տարի է ինչ մտածում էի հեռանալու եւ դպրոց վերադառնալու մասին: Դպրոցն էլ հասարակ դպրոց չէ, այնտեղ ուսանում են իրավախախտ եւ դժվար կացության մեջ գտնվող երեխաները»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով` ինքը ցանկանում է ավելի խաղաղ ու հանգիստ վիճակում ապրել` տարիքի հետ կապված:

«Պարզապես ցանկացա հանգստանալ ու վերադառնալ իմ սիրելի աշխատանքին»,-ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նախարարը արդեն ստորագրել է իր դիմումը եւ երկուշաբթի օրվանից սկսելու է իր աշխատանքը Վարդաշենի համար 1 հատուկ կրթահամալիրում:

Տպել
Ամենաշատ