News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀայաստանիԿԸՀ-ն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը առ այն, որ ԿԸՀ-ն մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին՝ դրանով խոչընդոտելով կուսակցությանը:

ԿԸՀ հայտարարությունում նշվում է, որ այդ հայտարարությունը «որեւէ աղերս չունի իրականության հետ»:

ԿԸՀ-ի արձագանքում նաեւ ասվում է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2016թ. հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել եւ անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր թվով 48515 քաղաքացիների վերաբերյալ հայտ: «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացվել է 2696 քաղաքացիների վերաբերյալ հայտ, որոնցից դասընթացներին մասնակցել են 1800 եւ 1721-ը ստացել են որակավորման վկայականներ:

Ինչ վերաբերում է լրացուցիչ ստուգարքի կազմակերպմանը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեռեւս 2016թ-ի նոյեմբերի 28–ին տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է նաեւ լրացուցիչ ստուգարքներ անցկացնելու հարցը: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է պատրաստակամություն անցկացնելու լրացուցիչ ստուգարքներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացրած հայտերի հիման վրա:

Խախտելով խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցության կողմից 500 քաղաքացու վերաբերյալ հայտ ներկայացնելու պայմանավորվածությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է հայտ 670 քաղաքացիների վերաբերյալ, եւ անգամ այդ դեպքում որեւէ խոչընդոտ չի հարուցվել, եւ առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու է ստուգարքներ ինչպես այդ 670 քաղաքացիների, այնպես էլ բոլոր մյուս կուսակցությունների ներկայացրած անձանց համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ