News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկել է «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի գործով դատավարությունը: Դատական նիստին մասնակցում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, գործով ամբաստանյալ Արտակ Գալստյանը:

Արտակ Գալստյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց քրեական գործով նախաքննության մարմնի կողմից հարցաքննության ժամանակ վկաներ Մհեր Փարվանյանի եւ Տիգրան Պետրոսյանի կողմից տրված ցուցմունքներն անթույլատրելի ճանաչել, որոնց վկայությունների հիման վերաբերյալ էլ հիմնավորվել է Արտակ Գալստյանի` Գոռ Հովհաննիսյանին կաշառք տալու դրդելը: Ամբաստանյալի շահերի պաշտպանները նաեւ միջնորդություն ներկայացրին գործով որոշ գաղտնալսումների կրիչի կրկնօրինակը պաշտպանական կողմին տրամադրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվեց:

Սուսաննա Սարգսյանը նաեւ նշեց, որ պաշտպանական  կողմի համար պարզ չէ Արտակ Գալստյանին առաջադրված մեղադրանքը, որն էլ ազդում է իրենց պաշտպանության իրավունքը լիարժեք  իրականցնելու վրա:

Փաստաբանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ դատարանն իր դիրքորոշումը կհայտնի ընդմիջումից հետո:

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ