News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-Հարավ» ճանապարհից լավ տպավորություններ ունեմ: Այս մասին հունվարի 12-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Գուցե առանձին տեղամասեր այնքան էլ որակյալ չեն ստացվում, բայց հետո դրանք կրկին վերակառուցվում են: Ցավոք, 2016-ին +5-ից ցածր (այդ դեպքում չի կարելի բետոնապատում կատարել) ջերմաստիճան շուտ եղավ, քան սպասվում էր, եւ հարկադրված էինք շինարարական աշխատանքները դադարեցնել արդեն հոկտեմբերի վերջից»,- հավելեց նա:

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին հատվածը (Երեւանից հարավ՝ Արտաշատ, եւ հյուսիս՝ Աշտարակ) հանդիսավորապես բացվել է դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Ավելի ուշ տրանսպորտի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ դրանք ամբողջովին կբացվեն մինչեւ 2017-ի մայիս: Ըստ որում՝ նախկինում հայտարարվում էր, որ ամբողջ ճանապարհը, անհամեմատ ավելի երկար (Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման) կբացվի 2019 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ