News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը պատրաստ է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում եւ պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները:

Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին եւ ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող  գործունեությանը:

Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են մեր երկրում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաեւ իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան եւ հավելել, որ ընկերության սոցիալական եւ ուսումնական բնույթի ծրագրերը եւս կրելու են շարունակական բնույթ:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:   

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին եւ հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման եւ կենդանիների պատվաստումների գործընթացը. գյուղնախ
Ելնելով հարեւան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային եւ հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնաց անփոփոխ՝ 6 տոկոս
Արտաքին հատվածում ընթացող միտումներն հիմնականում պահպանվել են...
Դոլարի անկումը շարունակվում է. նրան են միացել եվրոն ու ռուբլին
Մարտի 28-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել...
Ծառուկյանի գործընկերներն իրենց ինքնաթիռներով կգան ու 15 մլրդ դոլարի ներդրում կբերեն
«Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, բայց տեսնելով այս աջակցությունը, հավատը, որ հաղթելու ենք...»
11 ձեռներեցներ 5 մարզերից հմտացել են սոցիալական հարթակներում սեփական ապրանքներն առաջ մղելու ոլորտում
Դասընթացը նախատեսված է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք մեծ բյուջե չունեն սոցիալական հարթակներում մարքեթինգ իրականացնող…
Ում կարող է նշանակվել արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ. Սոցապնախարարությունը ներկայացնում է կարգը
N 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա…
Ամենաշատ
Partner news