News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիչ միջոցներ չկան դյուրահավատ քաղաքացիներից դրամ շորթելու համար։ Շատերն արդեն տեղյակ են հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող ծամծմված «վիկտորինաների» մասին։ Խաբեբաների ստեղծագործ միտքը չի սահմանափակվում դրամաշորթության նման պարզունակ մեթոդներով։

Համացանցի շատ կայքերում հանդիպում է նման բնույթի գովազդ։ Մրգերի եւ բանջարեղենի գեղեցիկ լուսանկարի կողքին ինչ–որ տարածված հիվանդության մասին կարճ տեքստ է գրված։ Տեքստն ավարտվում է հետեւյալ բառերով. «Դուք անմիջապես կազատվեք (հիվանդության անունը) –ից, եթե խմեք մեկ գդալ…»

Բնականաբար հետաքրքրասեր ընթերցողը անցնում է հղումով եւ մտնում այդ էջը։ Սակայն այստեղ նրան ոչ թե այդ մրգերն են առաջարկում, այլ կոնկրետ «դեղ», ընդ որում՝ ոչ էժան։

Սկզբում նշենք, որ այդ հրաշք միջոցը գովազդում են  հայտնի հեռուստատեսային դեմքերը։ Սկզբում թվարկում են այդ հիվանդության հետեւանքները, որոնցից արյունը սառչում է երակներում։ Դրանից հետո սկսվում է ընթերցողին «մշակելու» երկրորդ փուլը։ Այսինքն՝ նրան «անհերքելի» ապացույցներ են ներկայացնում, որ այդ դեղամիջոցն իրոք հրաշք է։

Իսկ ուժեղ արդյունք ստանալու համար գովազդն ուղեկցվում է «հիվանդների» հիացական արձագանքներով, որոնք ամբողջովին ապաքինվել են այդ միջոցներն օգտագործելուց հետո։ Հետաքրքրական է, որ այստեղ «չգիտես ինչու» քննադատական նկատառումներ չեն հանդիպում։

Հնարավոր է, որ հրաշագործ միջոցն իրականում օգնում է։ Բայց բացառված չէ, որ դա հերթական ծուղակն է դյուրահավատ քաղաքացիների համար։ Այստեղ իրենց կարծիքը կարող էին հայտնել մասնագետները, սակայն նրանք լռում են։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ