News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ տարբեր ուժերի հետ քննարկումներ է սկսել «Սիլ» կոնցեռնի նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Թե որ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում կհայտնվի գործարարը, դեռ հստակ տեղեկություն չկա։ Հայտնի է, որ քննարկումները ընթանում են նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ, մինչդեռ երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծիքներ հնչեցին, թե կուսակցության թիկունքում Խաչատուր Սուքիասյանն է եւ այս միջոցով էլ նա մտնելու է խորհրդարան։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են «Ելք» դաշինքով։ Թե որքանով է հավանական, որ այս դաշինքում կլինի Խաչատուր Սուքիասյանը, NEWS.am-ը փորձել է պարզել Նիկոլ Փաշինյանից։

Պարոն Փաշինյան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվեց, խոսակցություններ կային, որ կուսակցության հետ այս կամ այն կերպ առնչություն ունի Խաչատուր Սուքիասյանը։ Որքանո՞վ կապ ունի կուսակցության հետ եւ, ամեն դեպքում, հնարավո՞ր է՝ Սուքիասյանը ընդգրկվի «Ելք» դաշինքում։

Խաչատուր Սուքիասյանի հետ համագործակցության հայտնի պատմություն ունենք 2008 թվականին, նույնիսկ ինչ-որ ժամանակ միասին եղել ենք «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝մեր անձնական հարաբերությունների պատմությունը որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Հիմա սրանից բխող մի քանի հարց կարող է լինել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական բովանդակության ստեղծում, քաղաքական կուրսի որոշում եւ ֆինանսավորում, հիմա այս կետերից որեւէ մեկի հետ Խաչատուր Սուքիսյանը առնչություն ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել, այս գործընթացներից որեւէ մեկին մասնակցություն ունեցե՞լ է, թե ոչ. ոչ, չի ունեցել։ Սա է ամբողջ ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է հետագային, կա երկու կոմպոնենտ. արդյոք Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվա՞ծ է այս դաշինքի գործընթացներին մասնակցելով, եւ արդյոք դաշինքը հետաքրքրվա՞ծ է Խաչատուր Սուքիասյանին այս գործընթացներում ներգրավվելով։ Այս երկու հարցերից որեէ մեկի պատասխանը այս պահին ես չունեմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ