News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվորականները հաստատել են, որ 2016-ի նոյեմբերի սկզբին Աֆղանստանում 33 խաղաղ բնակիչներ էին զոհվել Քունդուզ նահանգի վրա ԱՄՆ ավիացիայի հարձակման ընթացքում։ Հետաքննության արդյունքներով կազմված զեկույցում, որը հունվարի 12-ին է հրապարակվել, ասվում է, որ ռմբակոծությունները իրականացվել էին ինքնապաշտպանության նպատակով ու ուղղված են եղել թալիբների դեմ, որոնք կրակ էին բացել բնակելի տներից։ Աֆղանստանի զինված ուժերի հետ համատեղ գործողության ընթացքում վիրավորվել էր եւս 27 մարդ, հայտնում է DW–ն։

Զեկույցից հետեւում է, որ աֆղանյան զինվորները , ամերիկյան խորհրդականների «փոքր խմբի» աջակցությամբ նոյեմբերի 3-ի լույս գիշերը գտնվել են Բոզ գյուղում , որտեղ որոնում էին «Թալիբան» շարժման զինյալներին։ Այնտեղ նրանց վրա մի քանի բնակելի տներից կրակ են բացել ու նրանք օգնության են կանչել ավիացիային։ Զեկույցի հեղինակները նշում են, որ կրակը բացվել էր նվազագույն չափով՝ վտանգը վերացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ