News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, բայց պատրաստ են զիջումների գնալ տարածաշրջանի ֆինանսավորման հարցերում, հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուզում եմ հստակ ասել, ես չեմ թույլատրի հանրաքվեն, որը կխախտի Իսպանիայի ամբողջականությունը, իսպանացիների ազգային ինքնիշխանությունն ու հավասարությունը»,- ասել է Ռահոյը։

Ռահոյի խոսքով, ինքը հանրաքվեն չի թույլատրի, քանի որ նման «լիազորություններ չունի»։ Միաժամանակ Ռահոյը երկխոսություն սկսելու ու բյուջեի ֆինանսավորման հարցերում կատալոնական կառավարության խնդրանքները լսելու պատրաստակամություն է հայտնել։ «Մնացած ամեն ինչը մարդկանց համար ոչ մի լավ բանի չի բերի»,- հավելել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ