News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգթոնում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ խափանելու համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, փոխանցում է BBC-ն: 

Նրանք կփորձեն շրջափակել Կապիտոլիում տանող 12 անցակետերը: Դրանից զատ, ցանկանում են ցույցերի եւ ճանապարհները փակելու միջոցով խոչընդոտել ավանդական պարահանդեսի անցկացմանը:

Կազմակերպիչներն այլ անակնկալներ էլ են խոստանում, բայց դրա հետ մեկտեղ զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից:

Նորընտիր նախագահի երդմնակալության օրը Վաշինգթոնում ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել ընդհանուր առմամբ 27 նախաձեռնողական խմբեր: Սպասվում է, որ Թրամփի երդմնակալությանը կայցելի 800 հազար ունկնդիր: Նրանց անվտանգությունը կապահովեն ավելի քան 15 հազար ուժայիններ:

Ո՛չ Թրամփը, ո՛չ նրա թիմը որեւէ կերպ չեն մեկնաբանել բողոքողների ծրագրերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ