News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայի Ռուստենբուրգում բնակվող ընտանիքը իր նկուղում տարօրինակ էակների է հայտնաբերել: The Mirror-ը հայտնում է, որ կատվի գլխի եւ առնետի մարմնի չափ ունեցող տարօրինակ կենդանիները առաջացրել են ընտանիքի անդամների սարսափը, եւ նրանք որոշել են դիմել տեղի քահանայի օգնությանը:

Նկուղում անհասկանալի ձայներ լսելով՝ ընտանիքի անդամները էակներին հայտնաբերել են մթերքի պահարանի ետեւում: Գտածոյի հետեւանքով սնոտիպաշտական սարսափի մատնվելով՝ նրանք որոշել են օգնության կանչել քահանային, որպեսզի կենդանիներին սպանեն, որոնք, նրանց կարծիքով, անիծված են: Մինչդեռ, կենդանիների պաշտպանության տեղական միությունը պահանջել է նրանց չսպանել, այլ իրենց փոխանցել: Նրանք կարծում են, որ դա կատվի անհայտ տեսակ է: Սակայն նրանք շատ ուշ են եկել, կենդանիներից 4-ն արդեն սպանված էր, բայց նրանց հաջողվել է ողջ մնացած 2 կենդանու տանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ