News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Եթե ինչ-որ կազմակերպություններ ցանկանում են Վրաստանի գազատարի 25 տոկոսը ձեռք բերել, թող գնեն: Այս մասին հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա հավաստիացմամբ՝ դրանից երկրի էներգետիկ անվտանգությունն ամենեւին չի տուժի: Հակառակը՝ Հայաստանում այն ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում:

«Արդյոք մենք պե՞տք է աշխատենք անվտանգության ուղղությամբ: Իհարկե: Բայց այս պահին սպառնալիք չկա: Նույնիսկ եթե նրանք (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը – խմբ.) ցանկանան այդ 25 տոկոսը գնել, ոչ մի սպառնալիք չկա: Դա վերահսկիչ փաթեթը չէ: Իսկ գազատարի վթար կարող է լինել ցանկացած դեպքում: Բայց մեր տներում մշտապես գազ կլինի: 90-ականներից հետո ոչ մի դեպք չի եղել, որ այլ կերպ լինի: Այնպես որ, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Կարապետյանը: Արտակարգ իրավիճակի դեպքում գազի կրկնակի ուղի ունենալու համար Հայաստանը շարունակում է քննարկել Իրանի եւ Թուրքմենստանի հետ տարբեր հնարավորությունները, հավելեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար
Նավթի գնանշումներն ընկնում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ