News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այս պահին ոչ ոք Հայաստանում բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ չի ստեղծում որեւէ շուկայում: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին՝ արդյոք լսե՞լ է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհման մասին, վարչապետը պատասխանեց, որ իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի: «Ես բանան ներկրողին իմանամ, շաքար ներկրողին իմանամ, ես սաղին իմանա՞մ։  Ինձ համար կարեւոր հարց չի, թե խոչընդոտողը պատժվել է, թե ոչ։  Ինձ համար կարեւոր է, որ այդ տենդենցը վերանա։ Օրինակ ունեք, բերեք ասեք, բայց ինձ միլիցա մի՛ սարքեք։ Ես իմ գործառույթը դրանում չեմ տեսնում։ Կա՞ բողոք, բողեքե՞լ է այդ մարդը ոստիկանություն, որ իրեն խոչընդոտել են ներմուծելիս։ Կարող եմ ասել, որ Հայաստանի շուկաներն ազատ են եւ հավասար հասանելի: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ խոչընդոտի է բախվել, կարող է իրավապահ մարմիններին դիմել: Որեւէ մեկն այդպիսի խնդիրներ ունեցե՞լ է, որեւէ մեկը դիմե՞լ է: Իսկ եթե ոչ, ապա ես չեմ կարող ամեն ինչ իմանալ եւ բոլորին բռնել»,- ասաց Կարապետյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ