News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված է, որ «համացանցում ընկերությունը չի կարող իրավաբանական հետեւանքներ ունենալ, քանի որ «ընկերների» ցուցակում մարդու առկայության փաստը, չի նշանակում նրա հետ իսկական ընկերություն անել, հայտնում է AFP-ն:

Վերաքննիչ դատարանը քննում էր փարիզաբնակ փաստաբանի բողոքը: Նա վիճարկում էր իր գործընկերների անկողմնակալությունը, որոնք որպես կարգապահական խորհրդի անդամներ քննել են իր գործը: Կոլեգիայի անդամները եւ հայցվորը մեկ կամ մի քանի սոցցանցերում ընկերներ էին:

Սակայն վերաքննիչ դատարանը համացանցում ընկերության հիման վրա նրանց կողմնակալության եզրակացության չի եկել: Դատարանն ընդգծել է, որ համացանցը զուտ հաղորդակցության միջոց է ընդհանուր, տվյալ դեպքում մասնագիտական հետաքրքրություն ունեցող մարդկանց միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ