Սեւ ծովում ունիկալ երեւույթ է գրանցվել։ Բուրգաս քաղաքի շրջանում՝ Բուլղարիայի հարավային ափերին, ծովը սառցակալել է։ 1954 թվականից ի վեր առաջին անգամ Բուրգաս նավահանգստում ջուրը սառել է՝ կայանած նավերը վերածելով սառցե քանդակների, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Երկրի հյուսիս–արեւելքում՝ Վառնայի շրջանում, սառույցը երեւում է Վառնայի լճի ափերից։ Այդ շրջանում վերջին 100 տարվա ընթացքում ծովը 3 անգամ սառցակալել է՝ 1929-ին, 1942-ին եւ 1954–ին։
Գրեթե ամբողջությամբ սառցակալել է Դանուբը, գետի վրա նավագնացությունը դադարեցվել է։ Իսկ նավահանգիստներում ավելի քան 20 նավ խարիսխ գցել։
Կարճաժամկետ կանխատեսումները եղանակային պայմանների բարելավում չեն խոստանում։