Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա է տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանով:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 53 NT 555 պ/հ (վարորդ Ա. Գ.) եւ «Տոյոտա» մակնիշի 33 TL 427 պ/հ (վարորդ Ա. Հ) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: