News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հունվարի 13-ին, հերթական անգամ հետաձգվեղ «Զինված խմբի» գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ  նիստին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը (ֆոտոռեպորտաժ):

Դատարանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ եւ ուղեկցվել դատարան: Նրանց խոսքով,Վահան Շիրխանյանի վիճակը ներկա պահին բավարար է, կարող է մասնակցել դատական նիստին, պատգարակ պետք չէ եւ կարող է մասնակցել նստած վիճակում մասնակցել նիստին:

Նա հայտարարել է, որ դատական նիստին չի կարող  մասնակցել, ի վիճակի է մասնակցել  միայն պատգարակով` պառկած վիճակում, քանի որ մեջքի, ոտքերի եւ սրտի շրջանում ցավեր ունի եւ չի կարող նստել:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին,  չի համպատասխանում իրականությանը, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված եւ նա անկողնային ռեժիմի հիվանդ է: Եթե այս պայմաններում տեղեկանք է տրվում, որ առանց պատգարակի կարող է դատական նիստին մասնակցել, հայտարարում եմ, որ տեղեկանքը կեղծ է: Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը պետք է բժշկական փաստաթուղթ պահանջի Շիրխանյանի առողջական վիճակի մասին` նշելով, որ իրեն այդ փաստաթուղթն իրեն չի տրամադրվել:

Ամբաստանյալներից Նելլի Մինասյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ արհեստականորեն հետաձգվում են դատական նիստերը, պաշտպանի խոսքով` կարելի էր հրավիրել Շտապօգնություն եւ Վահան Շիրխանյանին պատգարակով տեղափոխել դատարան: Նա նշեց, որ  ՔԿՀ-ի վատ աշխատանքի պատճառով բոլորի իրավունքները խախտվում են:

Նշենք, որ դատական նիստը հետաձգելու որոշումը բարկացրեց գործով ամբաստանյալներ Խաչիկ Ավետիսյանին եւ Արթուր Վարդանյանին: Դատական նիստի վերջում Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը այլեւս չի ներակայանոլւ նիստերին, իսկ Արթուր Վարդանյանը հայտարարեց` «Դատարանը շոու է»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 14:30:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ անակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ