News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ապօրինի է ենթարկվում քրեական հետապնդման, սա զուտ քրեական գործ չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա խոսքով, Անի Հովհաննիսյանը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ենթադրյալ շորթելու համար, հետո մեղադրանք առաջադրվեց Կարեն Բաբակեխյանին շորթելու համար, հետո այդ դրվագը կարճվեց եւ առաջ եկավ «ՎՏԲ» բանկի դրվագը. «Ինչ է, թե «Անալիտիկ» կայքի գովազդային բաժնի աշխատակիցը զանգել էր այդ բանկ  եւ գովազդի առաջարկ արել»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը համարձակություն է ունեցել բարձրաձայնել ՎՏԲ ռուսական բանկի եւ դրանում ադրբեջանական կապիտալի մասին, ինչի համար այսօր անազատութան մեջ է:

Անդրադառնալով նրան, որ սկզբում Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից եւ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանից շորթումներ կատարելու համար, պաշտպանն ասաց. «Բայց իրականում Ուրիխանյանն ինքն էր ցանկացել համագործակցել կայքի հետ՝ բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ նյութեր ներկայացնելով: Անիի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ խնդրի մասին պետք է խոսի նաեւ Ազգային ժողովում: Սակայն հետո shame.am կայքը գրեց, որ Տիգրան Ուրիխանյանին նշված բանկում 90 միլիոն դրամի վարկը ներվել է: Նախաքննական մարմինը, սակայն մերժել է հարցի առնչությամբ տվյալներ տրամադրել, ինչից հիմնավոր կասկածներ են ծագում, որ վարկը նրան ներվել է Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու համար: Իսկ Անի Հովհաննիսյանի դեպքում, գովազդային գործակալը գովազդի առաջարկ է անում, իսկ դա դիտվում է այնպես, թե իբր Անի Հովհաննիսյանը քողարկված նպատակ է ունեցել բանկից շորթում կատարելու»:

Լիպարիտ Սիմոնյանը նաեւ նշեց, որ Անի Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տվողներից մեծամասնությունը նախկինում դատված է եղել. «Նրանից մեկն էլ «Ալյանս» կուսակցության գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանն է, ում դեմ վճիռ կա խարդախություն կատարելու համար»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ գործն ուղարկվել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատական նիստը դեռ նշանակված չէ:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ