News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարաք Օբաման պատմության մեջ մտել է, որպես առաջին աֆրոամերիկացի նախագահ, գրում է դանիական Jyllands-Posten պարբերականը։

Իր պաշտոնավարության վերջին օրերին նա տենդագին փորձում էր այնպես անել, որ իր հեռանալուց հետո  իրեն միայն դրանով չհիշեն, սակայն կա մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի։

Օբամային ընտրել էին տնտեսական ճգնաժամի սկսվելուց ընդամենը 2 ամիս անց, այնպես որ տնտեսական առումով նրա մեկնարկը հնարավոր վատագույն պայմաններում է եղել։ Բայց նա խնդրին շատ ավելի կառուցողաբար մոտեցավ, քան Եվրոպան, որն առայսօր դեռ ամբողջովին ուշքի չի եկել ճգնաժամի հետեւանքներից։ ԱՄՆ-ում հիմա վստահ տնտեսական վերելք է։

 Իր հրաժեշտի խոսքում Օբաման վստահեցնում էր, որ իրեն հաջողվել է ամեն ինչ։ Տնտեսությունը վերականգնված է, առողջապահոթյան ազգային բարեփոխումը՝ ընդունված։ Կլիմայական համաձայնագիրը ստորագրված է։ Իրանի հետ ատոմային համաձայնագիրը՝ հարթված։

Առողջապահական բարեփոխման հաջողության հարցում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Իհարկե միլիոնավոր ամերիկացիներ բուժապահովագրություն ստացան, սակայն այդ նույն պատճառով միլիոնավոր այլ ամերիկացիների համար ապահովագրության գները անհավանական բարձրացան։ Բացի դրանից մեծամասնությունը գոհ չէ այս բարեփոխումից, այնպես որ շուտով Թրամփը հանրապետականների աջակցությամբ կչեղարկի այն։

Կլիմայական համաձայնագիրը կարող է նույն ճակատագրին արժանանալ, եթե դատենք Թրամփի նախընտրական հայտարարություններից։

Իրանի հետ ատոմային համաձայնագիրն իհարկե կպահպանվի, ի վերջո Թրամփի կառավարությանը պետք է որոշակի տարածք թողնել իրական քաղաքականության նվազագույնի համար։

Օբաման իշխանության էր եկել՝ խոստանալով նվազեցնել ԱՄՆ միջամտությունը միջազգային գործերին, ինչը անկեղծ ասած՝ նրան հաջողվել է , որի սարսափելի ապացույցն է Սիրիան։ ԱՄՆ աշխարհքաղաքական դիրքերը սաստիկ թուլացած են։ Հիմա բեմը զբաղեցնում է Ռուսաստանը, Չինաստանն էլ իր դիրքերն է ամրապնդում Ասիայում։

Բայց իհարկե Օբամայի ամենասարսափելի սխալն այն էր, որ նա չկարողացավ պայմանավորվել կոնգրեսի հանրապետական մեծամասնության հետ ու լավ հիմնավորված քաղաքական որոշումների փոխարեն երկար ժամանակ նախընտրում էր կառավարել դեկրետների օգնությամբ։

Այն բարի կամքը, որը Օբաման իր հետ բերեց Սպիտակ տուն, չվերածվեց իրական քաղաքականության։ Դրա փոխարեն նա ավելի ու ավելի էր մեկուսանում իր գործողությունների ու քաղաքականության մեջ։

Որպես մարդ ՝ Օբաման գովասանքի արժանի է, բայց նույնիսկ նրա հանդեպ համակրանքը չի հարթում այն իզուր վատնված տարիների տպավորությունը, որը մնում է նրա կառավարումից հետո։

 Դժվար է ասել, արդյոք պատմությունը գթասիրտ կլինի Օբամայի հանդեպ, բայց ամեն դեպքում այն դժվար թե նրան վերաբերի այնպես, ինչպես կարելի է եզրակացնել Չիկագոյում նրա ինքնագոհ հրաժեշտի ելույթից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ