Բրիտանացի հետազոտողները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը կարողանում է վայրէջք կատարել փոքր մակերեսների վրա, թռչունի նման։ Նրանք օգտագործել են մի մեխանիզմ, որն ունի թռչունի թեւի ձեւ ու հատուկ ծրագրային ապահովում՝ այդ գործընթացը կառավարելու համար, հայտնում է Daily Mail–ը։
Ցավոք նման վայրէջքի մեթոդի համար սովորական ուղիղ թեւը հարմար չէ։ Չնայած թեւի ձեւի փոփոխությունը նույնպես կարող է գործածվել եղանակային բարդ պայմաններում դրոնն ավելի լավ կառավարելու նպատակով։ Բացի դրանից թռչունի նման վայրէջքի մեթոդը կարելի է օգտագործել արտակարգ իրադրություններում, երբ բավարար չափի վայրէջքի գոտի մոտակայքում չկա։