News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնսթը մեկնաբանել է ամանորյա տոնական հեռուստաեթերի շուրջ բորբոքված սկանդալը, որի դեմ հանրագիր են ձեռնարկել համացանցի օգտատերերը, հայտնում է Lenta–ն։

«Երիտասարդների դժգոհությունները հասկանալի են, բայց մենք հետազոտություն ենք անցկացրել քսան տարվա ընթացքում։ 45 տարեկանից բարձր լսարանը հենց նման բաներ է դիտում։ Կարելի է Նոր տարին դարձնել նորաձեւ ու երիտասարդական, բայց այն չեն դիտի, քանի որ երիտասարդները Նոր տարին հեռուստացույցի առջեւ նստած չեն նշում»,- ասել է Էրնսթը։

Նա նաեււ արտահայտվել է այդ հանրագրում հիշատակված Ալլա Պուգաչովայի առթիվ։ Էրնսթը երգչուհուն համեմատել է ամանորյա սեղանի «օլիվյեի» հետ, որը տանտիրուհիները ամեն տարի պատրաստում են՝ եզրակացելով, որ Պուգաչովային նույնպես ամեն տարի պետք է ցուցադրել եթերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ