News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացին գտել է վիճակախաղի կորցրած տոմսը, որը մեկ միլիոն դոլար էր շահել, հայտնում է UPI–ն։

Օրեգոն նահանգի բնակիչ Ջոմել Պանիսան անցած հունվարին գնված վիճակախաղի տոմսով ծրարը գտել էր , երբ գրասենյակում թղթերն էր դասավորում։

Պանիսան հիշել է, որ հեռուստացույցով պատմում էին խոշոր շահումի մասին, որի ետեւից այդպես էլ ոչ ոք չէր եկել։ Նա ստուգել է տոմսը ու հայտնաբերել, որ մեկ միլիոն է շահել։

Շահումը ստանալու համար հաշված օրեր են մնացել։ 2017-ի հունվարի 17-ին նրա շահած գումարը պետք է փոխանցվեր Օրեգոնի տնտեսական զարգացման հիմնադրամին։

Վիճակախաղի ներկայացուցիչների խոսքով վիճակախաղի գոյության վեց տարիների ընթացքում այդքան մեծ շահում միայն չորս մարդ էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ