News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում անհապաղ չեղարկել հակառուսաստանյան պատժամիջոցները, բայց չի բացառում, որ ապագայում կչեղարկի դրանք։ Այս մասին նա պատմել է Wall Street Journal թերթին տված հարցազրույցում։

Պարբերականի փոխանցմամբ մեկ ժամ տեւած հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ պատժամիջոցները կպահպանվեն «համենայն դեպս որոշ ժամանակ»։ Միաժամանակ նա նշել է «եթե դուք լեզու գտնեք ու Ռուսաստանն օգնի մեզ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի պահպանել պատժամիջոցները, եթե միասին հնարավոր է հրաշալի գործեր անել»։

Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ ու հաղթանակից հետո բազմիցս ասել էր, որ մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ։

Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ու մի շարք մասնավոր անձանց դեմ՝ մեղադրելով «ընտրություններին միջամտելու մեջ» ու հայտնել է, որ երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագետների, որոնց Օբաման անվանել է «ռուսական հետախուզության աշխատողներ»։ Հունվարի 13-ին Օբաման մեկ տարով էլ է երկարացրել Ուկրաինայի ու Ղրիմի իրավիճակի կապակցությամբ 2014-ի մարտին Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների ժամկետը։  Հաքերական հարձակումներին Մոսկվայի մասնակցության մասին որեւէ ապացույց չի ներկայացվել։ ԱՄՆ հետախուզական ծառայության հունվարի 6-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ-ն նորից Կրեմլին մեղադրել է «ամերիկյան ընտրություններին միջամտելու» մեջ, բայց հրաժարվել է ներկայացնել որեւէ ապացույց, պատճառաբանելով դրանց գաղտնիությամբ, հայտնում է Gazeta–ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ