News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաճախ սելֆի անող մարդիկ պարտադիր չէ, որ նարգիզի համախտանիշով տառապեն: Թեքսասի համալսարանի գիտնականները պարզել են, որ սելֆիի սիրահարները բաժանվում են 3 խմբի:

Առաջինը «կոմունիկատորներն» են: Նրանք սելֆի են անում ընկերներին եւ բաժանորդներին զրույցի մեջ ներքաշելու համար:

Երկրորդ խումբը «ինքնակենսագիրներն» են, որոնք լուսանկարում են իրենց, որպեսզի հիշեն կյանքի կարեւոր պահերը: Ի տարբերություն առաջինների՝ նրանց փոխադարձ կապ պետք չէ:

Եվ վերջապես երրորդ խմբում ինքնագովազդի կարիք ունեցող մարդիկ են: Նրանք արձանագրում են իրենց ամբողջ կյանքը: Այդ մարդկանց համար կարեւոր է, որ իրենց տեսնեն բացառապես դրական լույսի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ