News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը իշխանություններին մեղադրել է բլոգեր Մեհման Հուսեյնովին առեւանգելու ու նրան ոստիկանությունում կտտանքների ենթարկելու մեջ։

contact.az-ի փոխանցմամբ, խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Հուսեյնովը վերջերս հրապարակում էր բացահայտող տեսանյութեր չինովնիկ օլիգարխների թանկարժեք անշարժ գույքի մասին, որը նրանք ձեռք են բերում երկիրը հարստությունները յուրացնելու հաշվին։ Այդ բացահայտումները ցույց են տվել, թե Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը որքանով թաղված է կոռուպցիայի մեջ։ Խորհուրդը հայտարարում է, որ անկախ նրանից, թե ով է եղել Հուսեյնովի հանդեպ գործողությունների պատվիրատուն, դրանց համար պատասխանատու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Հենց նրա ստեղծած անպատժելիության մթնոլորտի, քրեական կարգերը պետական կառավարման ոլորտ փոխադրելու հետեւանքով են երկրի քաղաքացիները , մասնավորապես լրատվամիջոցների ներկայացուցիչները, նման վարչական բարբարոսությունների բախվում։ Եթե իշխանություններն ուզում են հակառակն ապացուցել, ապա Ալիեւի մակարդակով պետք է այս հարցի շուրջ վերաբերմունք արտահայտվի, իսկ բլոգերի դեմ հանցագործության մեղավորները պետք է պատժվեն։ Խորհուրդը Հուսեյնովի հետ տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես խոսքի ազատությանն ու քաղաքացիական հասարակությանը իշխանությունների թշնամական վերաբերմունքի դրսեւորում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան Բաքվի կենտրոնում Մեհման Հուսեյնովին առեւանգել էին անհայտ անձինք ։ Մեկ օր անց նրա փաստաբանին հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է նրան, ու նա դատարանի առջեւ կկանգնի։ Հուսեյնովին մեղավոր են ճանաչել ոստիկանությանը չհնազանդվելու մեջ ու տուգանել 200 մանաթով։ Դատավարությունից հետո հայտնի է դարձել, որ ոստիկանությունում Հուսեյնովին ենթարկել են անմարդկային կտտանքների ու վիրավորանքների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ