News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, եւ նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, խաղող եւ պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է. «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, եւ նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»:

Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:

Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները  2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների  դիմաց  պարտքը կազմում է  105.6 մլն դրամ:

Վերամշակող ընկերությունների  ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց  համաձայն  կիրականացվեն  մարումները:

Միեւնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման,   պատրաստի արտադրանքի իրացման եւ այլ խնդիրների:

Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ