News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերին տարեկան դեֆլյացիան  կազմել է 1.1 տոկոս: Գնաճ է գրանցվել միայն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի խմբի ապրանքներում՝ միջինում 1.1 տոկոս:

Ինչպես հայտնի է, վերջին 2 տարում կտրուկ վատացել է արտաքին տրանսֆերտների պատկերը: Դրամական փոխանցումների կրճատումը լրջորեն նվազեցրել է հայկական շատ ընտանիքների եկամուտները:

2015-ին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով տարեկան հաշվարկով կրճատվել էր 114 մլրդ դրամով:

Հատկապես մեծ անկում են գրանցել խանութները՝ 111 մլրդ դրամ: Այսինքն՝ մանրածախ առեւտրի այն հաստատությունները, որոնց ծառայություններից օգտվում են գրեթե բոլորը: Իսկ ահա ավտոմոբիլային վառելիք վաճառող օբյեկտների շրջանառությունը աննշան է կրճատվել՝ 2 մլրդ դրամով: Որոշ փոփոխություններով այդ երեւույթները կրկնվել են նաեւ անցյալ տարի:

Ձեռներեցները ստիպված էին հաշվի առնել այդ գործոնը, որը նրանց համար բավականին անցանկալի էր: Առանձին մանրածախ առեւտրի միջին ձեռնարկությունները բարդ ֆինանսական դրության մեջ են ընթացիկ եկամուտների անկման պատճառով:

Նախատոնական եռուզեռը միշտ գները բարձրացնելու լավ հնարավորություն է, հատկապես ամանորյա սեղանի համար պահանջված ապրանքների վրա: Բայց, պաշտոնական տվյալներով, պարենամթերքի միջին մանրածախ գները, նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին աճել են «միայն» 3.1 տոկոսով: Շատերն, իհարկե, կասկածի տակ են դնում այդ թվերը: Հարցն այստեղ մեթոդաբանական է. գների մշտադիտարկումն ավարտվում է ամեն ամսվա 20-ին: Այսինքն՝ վերջին տասնօրյակը, որին բաժին է հասնում սպառողական պահանջարկի գագաթնակետը, ուսումնասիրությունից դուրս է մնում:

Սակայն, առեւտրի մասնագետներից մեկի խոսքով, դեռեւս դեկտեմբերի սկզբից սկսվել էր մի շարք մթերքների շարունակական գնաճը՝ ցիտրուսային մրգեր, բանան, անանաս, չիր, ընկուզեղեն, մսամթերք, ձկան համադամ ուտեստներ եւ այլն:

Բանն այն է, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկի համար վիճակագիրներն օգտագործում են մանրածախ ապրանքաշրջանառության կառույցը, որում վերոնշյալ ապրանքների մասնաբաժինը համեմատաբար փոքր է:  Այդ պատճառով դրանց ազդեցությունը գների ընդհանուր ինդեքսի վրա նվազագույն է: Միեւնույն ժամանակ այդ մթերքների գերածախսը ամանորին դրանց զգալի թանակցման պատճառով հասնում է զգալի չափերի։ 

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ