News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատան հնարավոր տեղափոխությունը Երուսաղեմից Թել Ավիվ չի օգնի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանը, հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

«Եթե դա լինի Թրամփի որոշումը,  այն խաղաղությանը չի նպաստի։ Հույս ունեմ, որ նման բան չի լինի»,- ասել է Աբբասը Հռոմում Պաղեստինի դեսպանատան բացման ժամանակ։

Աբբասը մինչ այդ հանդիպել էր նաեւ Հռոմի պապի հետ, նրա խոսքով Վատիկանը «ամբողջովին ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետւոթյուն»։

«Հույս ունեմ, որ մյուս պետություններն էլ Վատիկանից օրինակ կվերցնեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը հայտնել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահը մտադիր է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ տեղափոխել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ