News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ նրա ավստրալացի գործընկեր Մալքոլմ Թյորնբուլը պայմանավորվել են մինչեւ տարեվերջ համաձայանգիր կնքել համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Առաջնորդները համաձայնագիր են ստորագրել սպառազինությունների ոլորտում փոխադարձ սպասարկման եւ մատակարարումների մասին: Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրացման քայլերը կոնկրետացնելու համար Աբեն եւ Թյորնբուլը պաշտպանության նախարարներին հրամաններ կտան համապատասխան  նախապատրաստական աշխատանք կատարելու համար:

«Երբ աշխարհում աճում է քաղաքական եւ տնտեսական անկայունությունը եւ անթափանցիկությունը, մենք հաստատում ենք Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի միջեւ դաշինքի կարեւորությունը եւ հաստատում ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցության ամրապնդման մտադրությունը»,- ասել է Աբեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ