News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելու համար սահմանադրական փոփոխությունների հետ կապված հետաքրքիր հոդված է հրապարակել թուրքական Sonsoz պարբերականը։

Հրապարակումը վերնագրված է «Նախագահին տրվելիք «փադիշահի» իրավասությունները Հայկական Սահմանադրությունից է, իսկ հեղինակն էլ՝ հայ իրավաբան Գրիգոր Օտյանը»։

Հրապարակման մեջ նշվել է, որ «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով նախագահին տրվելիք իրավասությունները ժամանակին մշակել է Գրիգոր Օտյանը։ «Օտյանը 1863–ին ուժի մեջ մտած հայկական Սահմանադրությունից բազմաթիվ կետեր նույնությամբ գրել է 1876–ի օսմանյան Սահմանադրության մեջ։  Օսմանյան Սահմանադրության մեջ սուլթանին տրվող իրավասությունները տեղ են գտել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծում»,–նշվել է Sonsoz–ի հրապարակման մեջ։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում այս պահին ընթանում են իշխող կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագածի քննարկումները։ Ըստ նախագծի Թուրքիան  կառավարման պառլամենտական համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի։

Հիշեցնենք, որ Գրիգոր Օտյանը Օսմանյան կայսրությունում եղել է հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, ով ոչ միայն կազմել է Օսմանյան կայսրության Սահմանադրությունը, այլ նաեւ գրել է Արեւմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ