News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիան որոշել է մեծացնել ռազմական ծախսերը Բալթյան տարածաշրջանում ռուսական հրթիռներ տեղակայելու կապակցությամբ, ինչը Կոպենհագենն ընկալում է որպես սպառնալիք: Համապատասխան հայտարարությունն արել է երկրի պաշտպանության  նախարար Կլաուս Յորթ Ֆրեդերիքսենը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ռուսները Կալինինգրադում հրթիռային համալիրներ տեղակայում, որոնք կարող են հասնել մինչեւ Կոպենհագեն: Դա, իհարկե, լուրջ ռիսկ է»,- ասել է Ֆրեդերիքսենը:

Միաժամանակ նա նշել է, որ Դանիան ճնշում է զգում ՆԱՏՕ-ի կողմից, քանի որ ի վիճակի չէ պաշտպանական ծախսերի համար հատկացնել ՀՆԱ 2 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ