News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանացի կլիմայագետները եղանակի համակարգչային մոդելավորում են կատարել, որը Երկրի վրա ստեղծվել է վիթխարի աստերոիդի ընկնելուց հետո եւ հանգեցրել է բոլոր դինոզավրերի կործանմանը: Հսկա մողեսները չեն կարողացել վերապրել սկսած ցրտերի եւ ստեղծված մթության պայմաններում, փոխանցում է Oane-ը: 

Պոտսդամի ինստիտուտի կլիմայագետները եղանակի համակարգչային մոդել են ստեղծել, որը Երկրի վրա հաստատվել է մոտ 66 մլն տարի առաջ վիթխարի աստերոիդի ընկնելուց հետո: Երկնային մարմինը սառեցրել է Երկրի մակերեւույթը, երբ փոշու եւ մոխրի հսկայական ամպերը երկար ժամանակ փակել են արեգակի ճառագայթները: Բուսականությունը ոչնչացել է՝ փոփոխություններ առաջացնել սննդային շղթայում:

Օդի ջերմաստիճանի նվազման հետեւանքով կործանումը տարածվել է նաեւ ջրային համակարգերի վրա, եւ Համաշխարհային օվկիանոսի ավանդական շարժումը սկսել է փոխվել: Ծծմբային գազերը եւս սահմանափակել է թթվածնի հասանելիությունը, իսկ մոլորակի միջին ջերմաստիճանը նվազել է Ցելսիսուսի 26 աստիճանով: Աղետից հետո դեռեւս 30 տարի անց կլիման «տենդահարված» էր: Դինոզավրերը չեն կարողացել հաղթահարել գոյության նոր պայմանները՝ արդյունքում Երկրի վրա իրենց տեղը զիջելով կաթնասուններին, որոնք ավելի էին հարմարված տարբեր ջերմաստիճաններին եւ սնունդի տեսակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ