News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` հունվարի 15-ին, հայտնաբերվել է երեք երիտասարդի դի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 10-ի սահմանում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 22 տարեկան երիտասարդ` մահացած վիճակում: Ոստիկանները տվյալ հասցեում հայտնաբերել են եւս երկու երիտասարդի` մահացած վիճակում: Նրանք եղել են ավտոտնակում` մեքենայի մեջ:

Կատարվում է հետաքննություն: Մահացած երեք երիտասարդների ինքնությունը դեռ պարզ չէ:

Նախնական տեղեկություններով երիտասարդները մահացել են շմոլ գազից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ