News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխելու եւս մեկ միջնորդություն կներկայացվի դատարանին: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Նա նշեց, որ չնայած դատարանն առաջին նիստի ընթացքում մերժել է իրենց ներկայացրած միջնորդությունը, մտադիր են պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու եւս մեկ միջնորդությամբ հանդես գալ:

«Բացի այդ մտադիր ենք նաեւ բողոքարկել դատարանի որոշումը, քննարկելու եմ պաշտպանյալիս հետ այդ հարցը: Իսկ ապացույցների ուսումնասիրման փուլից հետո եւս մեկ միջնորդություն ենք ներկայացնելու պաշտպանյալիս խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն հունվարի 12-ին մերժել է «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: 

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Տպել
Ամենաշատ