News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրությունների անցկացման դաշնային լիազոր Դիտեր Զարայտերը Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրությունների ընթացքում հաքերային հարձակումներ է սպասում: «Մենք պատրաստվում ենք քիբերհարձակումների ժամանակ տարբեր հարձակողական ռազմավարությունների, տարբեր սցենարներ ենք փորձում»,- ասել է նա Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի հետ հարցազրույցում:

Հաշվիչ կենտրոնի հզորությունը եռապատկվել է, կփոխվեն համակարգիչները եւ դրանց տեղադրման վայրերը: Արտակարգ իրավիճակում հնարավոր կլինի օգտվել կառավարության քիբերպաշտպանության կենտրոնից: Զարայտերի խոսքով՝ այսպիսով, տեխնիկական տեսակետից խորհրդարանական ընտրությունները «կպաշտպանվեն մանիպուլյացիայի ցանկացած փորձից»:

Միեւնույն ժամանակ, նա նախզգուշացրել է ֆեյքային լուրերի սպառնալիքի մասին, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ նաեւ անմիջապես քվեարկության օրը, օրինակ՝ եթե հաղորդում հայտնվի, որ կոնկրետ ընտրատեղամասեր փակվել են: Կեղծ լուրերի ազդեցությունը չեզոքացնելու համար  ծրագրվում է օգտագործել համացանցը, օրինակ՝ Twitter-ի մասնավոր ալիքը:

Արտակարգ իրավիճակի դեպքում Դիտեր Զարայտերը պատրաստ է օգտագործել տեղեկատվության այնպիսի դասական միջոցներ, ինչպիսին են հեռախոսը եւ ֆաքսը, որպեսզի քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները պատրաստի հենց ընտրությունների օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ