News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Hyundai ընկերությունը թողարկման է պատրաստում իր նոր պիկապը, որն ստեղծվել է Hyundai Creta կոմպակտ քրոսովերի հիմքով: Նորույթը շուկա կմտնի 2018-ին, հատնում են ինսայդերները՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, փոխանցում է Daily-motor-ը:

Creta STC պիկապի կոնցեպտի տարբերակը առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է 2016-ի նոյեմբերին Սան Պաոլոյի (Բրազիլիա) ավտոսրահում:

Ավտոմեքենայի չափերը էականորեն մեծ են, քան Creta քրոսովերն ունի. երկարությունը 4650 մմ է (+380 մմ), անվային բազան՝ 2800 մմ (+210 մմ): Պիկապի անվանը կցված STC-ն վերծանվում է Sport Truck Concept:

Դիզայներները նորույթն ստեղծել են հենվելով դիզայներական փլիսոփայության վրա, որը մեծ մասամբ հարմար է երիտասարդներին: Creta-ի հիմքով պիկապը տարբերվում է վառ թափքով, 21 դյույմանոց անվային սկավառակներով եւ այլ նորություններով: Պիկապի շարժիչը եւ շարժահաղորդակը նույնն են, ինչպիսին քրոսովերինն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ