News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հնագույն The Ringling Bros. and Barnum & Bailey կրկեսը, որն ավելի քան 100 տարի զվարճացրել է ամերիկյան հանրությանը, իր գոյությունը դադարեցնում է եւ 2017-ի մայիսին կտա վերջին ներկայացումները: Պատճառը տոմսերի վաճառքի անշեղ անկումն է եւ վերադիր բարձր ծախսերը: Այս մասին հայտարարել է Feld Entertainment կրկեսի սեփականատեր ընկերության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկար խորհրդածությունից եւ մանրակրկիտ հաշվարկից հետո իմ ընտանիքը եւ ես դժվար որոշում ենք կայացրել՝ այս տարվա մայիսին վերջին ներկայացումները տալու մասին: The Ringling Bros.-ի տոմսերի վաճառքը նվազում է, սակայն այդ միտումը կխորանա՝ նկատի ունենալով փղերի ծեր լինելը: Վերադիր բարձր ծախսերի հանրագումարում հետագայում կրկեսը պահելը կդառնա ոչ շահութաբեր բիզնես»,- պարզաբանել է Ֆելդը, որի ընտանիքը 1967 թվականից  The Ringling Bros. and Barnum & Bailey-ի սեփականատերն է:

Կրկեսը 1884 թվականին հիմնադրվել է Վիսքոնսին նահանգում: Թատերախմբի այցեքարտն էին դարձել վարժեցված փղերի շոուն եւ ազդագրերում աչքի զարնող գովազդային «Աշխարհի մեծագույն շոուն» արտահայտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ