News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարեւանուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող Պերճին մեղավոր է ճնաչել եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, Պերճը, օգտվելով այն հանգամանքից, որ իր հարեւանությամբ բնակվող կինը միայնակ է ապրում, նրան շանտաժի է ենթարկել եւ գույքը վնասելու եւ ոչնչացնելու սպառնալիքով հարկադրել է սեռական  հարաբերություն ունենալ իր հետ:

Պերճն իր բջջային հեռախոսահամարով զանգահարել եւ հաղորդագրություններ է ուղարկել հարեւանուհուն՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրեւ նա անբարոյական է: Նախաքննությամբ հաստատվել է, որ տղամարդը  օրվա տարբեր ժամերի գնալով հարեւանուհու տան պատուհանի մոտ, նրան սպառնալիքներ տալով հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, նաեւ վնասել է նրա գույքը` ջրի խողովակները, ջրի պոմպը:

Պերճին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով` Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջադրված մեղադրանքում Պերճը իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: 

Տուժող կինը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով ավելի խիստ պատժի ենթարկել նրան, որը Վերաքննիչը մերժել է:

Տպել
Ամենաշատ