News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկացին 5 ձեռնասայլակով հարկային ծառայություն է բերել մանրադրամ՝ 3 հազար դոլարի տուգանքը վճարելու համար: Արդյունքում դեպարտամենտի աշխատակիցներից 7 ժամ է պահանջվել փողը հաշվելու համար, քանի որ թղթադրամները  հաշվող սարքը մետաղադրամի համար նախատեսված չէ: Այս մասին հայտնում է Oane-ը: 

Վիրիջինիայի բնակիչ ամերիկացին մոտ հազար դոլար է ծախսել տուգանքը 1 ցենտ անվանական արժեքով մետաղադրամներով վճարելու իր իրավունքից օգտվելու համար, որն ամրագրված է 1965 թվականի դրամական ակտով: Նիք Սթաֆորդը երկար ժամանակ մետաղադրամ է հավաքել, որից հետո նա ստիպված էր 11 մարդու վարձել փողի հարյուրավոր փաթեթները բացելու համար: Արդյունքում այդ ամենը 4 ժամ է տեւել, իսկ աշխատանքի արժեքը կազմել է 440 դոլար: Դրանից զատ, հարկը տեղ հասցնելու համար ամերիկացին ստիպված էր 5 ձեռնասայլակ գնել, որոնց համար 400 դոլար է ծախսել:

Ամեն ինչ սկսվել է Նիք Սթաֆորդի եւ հարկային ծառայության վաղեմի վեճից, երբ ցանկացել է իմանալ, թե փողը տեղական գրասենյակներից որը պետք է տանի: Պատասխանի բացակայությունից նա վրդովվել է, որի հետ կապված ֆիսկալ ծառայության 3 աշխատակիցների դեմ դատարան հայց է ներկայացրել: Դրա համար տղամարդը ծախսել է եւս 165 դոլար: Արդյունքում ընդհանուր ծախսերը կազմել են 1005 դոլար: Սթաֆորդը գոհունակություն է հայտնել դատաքննությունից, որը նրա իրավունքը պաշտպանել է՝ տուգանքային պատժամիջոց սահմանելով հարկային բաժնի աշխատակիցների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ