News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ բեռնատար Boeing 747-400 օդանավ է կործանվել: Այս մասին հաղորդել է երկրի տրանսպորտի եւ ճանապարհների նախարարության մամուլի ծառայությունը:

Թուրքական ավիաընկերության բեռնատար օդանավն ընկել է օդանավակայանի մերձակայքի ամառանոցների վրա: Արդեն հայտնի է 30 բնակչի զոհվելու մասին, որոնցից 6-ը երեխաներ են, 4-ը՝ օդանավի անձնակազմի անդամներ: 8 մարդ հոսպիտալացվել է:

«Բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է «Մանաս» օդանավակայանից 1.5-2 կմ հեռավորությամբ: Օդանավը պատկանում էր Turkish Airlines-ին: Երթուղին՝ Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ