News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Times-ին եւ գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակելու է Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման հարցով միջնորդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը, Սպիտակ տան ավագ խորհրդականն է լինելու, բայց Իվանկան նախագահի աշխատակազմում չի աշխատելու:

Ըստ Reuters-ի՝ Քուշները զբաղվելու է առեւտրային պայմանագրերով եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներով եւ մտադիր է հեռանալ Kushner Companies ընկերության ղեկավարի պաշտոնից:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները երկրի գլխավոր դատախազությունից եւ Էթիկայի վարչությունից պահանջել են ստուգել Քուշներին Թրամփի խորհրդական նշանակելու օրինականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ