News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը երկրի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների հանրաճանաչությամբ ետ է մնում Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին վկայում են RealMeter վարկանիշային գործակալության հրապարակած տվյալները:

Ըստ այդմ՝ այժմ Մուն Չժե Ինի օգտին կքվեարկեին հարցվածների 26,1 տոկոսը, որը 0,7 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ:

Այս 0,7 տոկոսը փոխանցվել է Բան Կի-Մունին, որն անցյալ շաբաթ Նյու Յորքից Հարավային Կորեա է վերադարձել: Նա ստացել է ձայների 22,2 տոկոսը:

Հարցումն անցկացվել է Հարավային Կորեայի 2,5 հազար բնակիչների շրջանում:

Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր է համարել ընտրություններում Բան Կի-Մունի թեկնածության առաջադրումը, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւերից մեկով հրահանգված չէ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարներին պաշտոնաթողությունից անմիջապես հետո պետական պաշտոններ զբաղեցնել: Ինքը Բան Կի-Մունը դեռեւս հրապարակավ չի հայտարարել նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին:

Դրա հետ մեկտեղ, Հարավային Կորեայի խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ է դրել Բան Կի-Մունի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ հենվելով ընտրությունների մասին օրենքի պահանջի վրա, որի համաձայն թեկնածուն պետք է մինչեւ ընտրությունների օրը առնվազն 5 տարի Հարավային Կորեայում բնակվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ