News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թաիլանդի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան-Օչան նահանգապետներին եւ հարավային նահանգների արտակարգ իրավիճակների ծառայություններին հրամայել է պատրաստվել նոր հնարավոր ջրհեղեղների, որոնք կարող են առաջացնել երկուշաբթիից մինչեւ չորեքշաբթի տեղացող ուժեղ անձրեւները, ինչը կանխատեսել են թաիլանդցի օդերեւութաբանները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հեռուսատատեսային ելույթում հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սանսեմ Կեոկամնետը:

Կանխատեսումների համաձայն՝  հորդ անձրեւներ կտեղան երկրի հարավային մի շարք նահաննգներում, այդ թվում Պհուկետ եւ Կրաբի նահանգների տուրիստական գոտիներում: Կեոկամնետը հիշեցրել է, որ այս նահանգներում ջրհեղեների հավանականություն կա:

Տարվա այս ժամանակի համար անոմալ անձրեւները Ամանորից անմիջապես հետո պատուհասել են Թաիլանդի հարավային գավառները: Երկրի 77 գավառներից 12-ում ջրհեղեղ է առաջացել, որի հետեւանքով 41 մարդ է մահացել, 2 մարդ անհետ կորել է: Բոլորը Թաիլանդի քաղաքացիներ են: Ջրհեղեղը պատճառել է նաեւ առնվազն 600 մլն դոլարի նյութական վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ