Հորդանանի արգելոցում երեք առյուծներ հարձակվել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա: Երկուսն էլ մահացել են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Sun-ը:
Կենդանիները բուժաշխատողների վրա հարձակվել են սաֆարի պարկում, որը գտնվում է Էլ Բալկա նահանգում:
Մարդասպան առյուծներին քնեցրել են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: