News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության եւ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի եւ բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• սահմանամերձ համայնքի ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների եւ ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

Կրթաթոշակի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաեւ մասնակցության դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։

Տպել
Ամենաշատ