News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քանի որ ապագայում ռոբոտները արտադրությունից մարդկանց դուրս կմղեն, ապա «խելացի մեքենաների» տերերը ստիպված կլինեն նրանց համար հարկ վճարել, համոզված է Շվեյցարիայի արհեստական ինտելեկտի լաբորատորիայի տնօրեն, պրոֆեսոր Յուրգեն Շմիդհուբերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մի օր ռոբոտները կարտադրեն այն, ինչը հիմա մարդիկ են անում: Նրանք կսկսեն սմարթֆոններ նախագծել եւ մոշ հավաքել»,- SonntagsBlick-ի հետ հարցազրույցում հայտարարել է նա: Նրա խոսքով՝ նման պայմաններում մարդկանց կմնա «նուրբ մասնագիտություններով» զբաղվել, որոնք տնտեսության համար առանցքային նշանակություն չունեն: Նա այդ մասնագիտություններին է դասել լրագրողի եւ գիտնականի մասնագիտությունները:

Այս պայմաններում օրակարգում է հայտնվում երկրի բոլոր քաղաքացիներին առանց պայմանի հիմնական եկամտից երաշխավորված նպաստ տրամադրելու հարցը, որպեսզի մարդիկ կենսապահովման միջոցներ ունենան: Շմիդհուբերի կարծիքով՝ ռոբոտացումը կփոխի աշխատանքային հարաբերությունները եւ կբերի հարկման նոր մոդելի: «Ռոբոտների տերերը պետք է հարկեր վճարեն՝ ֆինանսավորելու համար հասարակության անդամների պահանջմունքները, որոնք այլեւս չեն զբաղվի մասնագիտական գործունեությամբ»,- ամփոփել է պրոֆեսորը՝ նախազգուշացնելով, որ նրանք, ովքեր այս կարգին չեն համաձայնի, մեքենաների դեմ կըմբոստանան:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունում կարծում են, որ առանց պայմանի հիմնական եկամտից հարկման վերաբերյալ բանավեճերը աստիճանաբար «ավելի շատ կընդգրկվեն» տարբեր երկրների քաղաքական եւ հասարակական կյանքի մեջ: «Աշխարհում մեծանում է հետաքրքրությունը այն գաղափարի հանդեպ, որ պետությունը պետք է աշխատավարձից բացի, նվազագույն եկամուտ երաշխավորի»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: Ըստ նրա՝ աշխատանքի շուկայում նոր տեխնոլոգիաների հետ կապված փոփոխությունները  աշխատավարձի այլընտրանքային տարբերակներ դիտարկելու հնարավորություն են տալիս: «Մենք պետք է գտնենք ազգային եկամուտը բաշխելու եղանակը, որը անմիջաբար կապված չէ մեր կատարած աշխատանքի եւ մեր ստացած աշխատավարձի հետ»,- նշել է Ռայդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ