News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է հասարակության մեջ ձեւավորված այն տեսակետը, թե առաջնագծում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նախարարը պնդել է, որ այդ տեսակետը գերագնահատված է:

«Զորակոչը շատ բարդ գործընթաց է, որովհետեւ համադրվում են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ խնդիրներ` բնակության վայր, բնակության վայրից հեռավորություն, առողջական վիճակ, սահմանափակումներ, կրթական աստիճան, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված որոշակի սահմանափակումներ: Ներդրված է վիճակահանության մեծանիզմ,  որի արդյունավետության վրա հասարակության մեջ կասկած չի առաջացել: Մի կողմից, այն զորակոչիկները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ավելի հավանական է, որ հայտնվեն ուսումնական զորամասերում, որից հետո մեկնեն իրենց ծառայության վայր, այդ թվում նաեւ մարտական հերթապահության: Երկրորդ, երբ խոսում ենք սոցիալական վիճակի մասին եւ ասում ենք, որ շատ մեծ է շեղումը ունեւորների եւ չունեւորների միջեւ, այդ շեղումը արտացոլվում է նաեւ բանակում: Կարծում եմ` խնդիրը մի փոքր գերագնահատում ենք, որովհետեւ դիրքերում կան ամենատարբեր սոցիալական խմբերը եւ կրթական աստիճանը ներկայացնող երիտասարդներ»,- ասել է Պաշտպանության նախարարը:

Տպել
Ամենաշատ