News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունվարի 16-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Նա հունվարի 17-ին պետք է զորացրվեր, Գարիկը Արարատի մարզի Այգեստան գյուղից է:

Գարիկ Վարդանյանն ընտանիքի ավագն էր, եղբայրն առողջական խնդիրների պատճառով չի ծառայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ