News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է բացարձակապես նոր պայմաններ: Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մեր նպատակն է այն դարձնել երկրի լավագույն ուսումնական հաստատությունը, օրինակ եւ նշաձող Հանրապետության համար: Վարժարանն ունենալու է լողավազաններ, թենիսի կորտեր, ուսումնական լավագույն բազա, լավագույն մանկավարժների թիմ և հնարավորություն է տալու 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող ցանկացած հայ երիտասարդի դիմել, ընդունվել և ստանալ բացարձակ անվճար լավագույն կրթությունը մեր երկրում: Ես վստահ եմ, որ սա պետք է շատ ոգևորի մեր տղաներին, նաև նրանց ծնողներին»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` վերջնական որոշման դեպքում վարժարանը փոխելու է նաեւ գտնվելու վայրը. այն կտեղափոխվի Տավուշի մարզ. «Մենք քննարկում ենք և ուսումնասիրում ենք  հնարավորություններն այն հայտնի ուսումնական կենտրոնի, որը ժամանակին կառուցեց Պետական եկամուտների կոմիտեն եւ կառավարության որոշմամբ փոխանցեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Ես խնդրել եմ հանրապետության նախագահին և վարչապետին՝ քննարկել այդ հաստատությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին փոխանցելու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ